Եգիպտոսում հանդիպել են Գերմանիայի և Թուրքիայի ԱԳ նախարարները
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Եգիպտոսում հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումները, Գազայի հատվածին մարդասիրական օգնության և Գազայից տարհանման հարցերը։
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Ուկրաինայում և Արցախում տիրող իրավիճակին։
Ավելացնել նոր մեկնաբանություն