Submitted by A.Gevorgyan on
jfujd

Ադրբեջանում Թուրքիայի դեսպանն այցելել է Վարանդա

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղջըն այցելել է Վարանդա։

«Մենք ականատես կլինենք Ղարաբաղի վերականգնմանն ու զարգացմանը և մեր եղբայրների վերադարձին»,- նման գրառում է արել նա X (նախկին «Թվիթեր») սոցցանցում։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։ 

Նշենք, որ Իլհամ Ալիևի՝ 2023 թվականի հուլիսի 31-ին ստորագրած հրամանագրի համաձայն՝ հոկտեմբերի 17-ը ամեն տարի նշվում է որպես Վարանդա քաղաքի օր։ 

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Իլհամ Ալիևը ևս այցելել է Վարանդա (խմբ․) և հանդիպել է քաղաք տեղափոխված բնակիչների հետ։ 

Ադրբեջանն ակտիվորեն փորձում է բնակեցնել տարածքները և առաջ է տանում իր քաղաքացիներով Հայաստանի 300 բնակավայր բնակեցնելու դրույթը` բացահայտ տարածքային պահանջներով:

Ավելացնել նոր մեկնաբանություն