Submitted by A.Gevorgyan on
hdudu

Ադրբեջանցի պատգամավորն ապակառուցողական է որակել Հայաստանի գործունեությունը

«Հարավկովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության  հաստատման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի ֆոնին Հայաստանը շարունակում է իր ապակառուցողական գործունեությունը և փորձում է միջազգային իրավական մեխանիզմներ կիրառել Ադրբեջանի դեմ»,- Ադրբեջանի խորհրդարանի (Միլլի մեջլիս) նիստում ասել է պատգամավոր Նիզամի Սաֆարովը։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Հայաստանը դիմել է ՄԻԵԴ` Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով։ Սաֆարովին անհանգստացրել է այս փաստը, որն անտրամաբանական է անվանել։ 

#Դետքի_հետագծով

Ադրբեջանի ձեռնարկած քայլերը միայն նպատակ են հետապնդում խարխլելու տարածաշրջանային կայունությունը և ուժի միջոցով հասնելու իրենց առջև դրված խնդիրների լուծմանը։ Ադրբեջանը ցեղասպան գործողությունների ֆոնին շարունակում է բարձրաձայնել տարածաշրջանում կայունություն հաստատելու մասին։ 

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն