Submitted by A.Muradyan on
agvsbd

Արևելյան Միջերկրականում զորավարժություններ անցկացնելը Թուրքիայի ճիշտ որոշումն է. Բահչելի

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին, անդրադառնալով պաղեստինա- իսրայելական 
հակամարտությանը, ասել է. «Երուսաղեմն իսլամ է։ Այն կրում է թյուրքիզմի խոր հետքեր։ «Գնաց» ասելով չի հեռանում, «ընկավ» ասելով չի ընկնում։ Թող չմտածեն, որ միայն Երուսաղեմը-Գազան է իսլամ։ Մարդկային արժեքը քայքայվել է Գազայում: Ծերերը, երեխաները, կանայք ռումբերի կենդանի թիրախներ են: Մարդկության աչքի առաջ զանգվածային սպանություն է կատարվում»։

Խոսելով Արևելյան Միջերկրականում Թուրքիայի գործողությունների մասին՝ Բահչելին նշել է. «Արևելյան Միջերկրականում զորավարժություններ անցկացնելը Թուրքիայի ճիշտ որոշումն է»:

#Դետքի_հետագծով

Մարդկային արժեքների քայքայումից խոսում է մի երկրի քաղաքական գործիչ, որի վարած քաղաքականության աջակցությամբ այսօր Արցախը հայաթափված է։

Ավելացնել նոր մեկնաբանություն