Submitted by H.Minasyan on
«Հայաստանի համար վիրավորանք է իրեն խաղաղ և ժողովրդավարական երկիր ներկայացնելը». Ադրբեջանի ԱԳՆ

«Հայաստանի համար վիրավորանք է իրեն խաղաղ և ժողովրդավարական երկիր ներկայացնելը». Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանի ԱԳՆ-ն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթին։ Մասնավորապես պաշտոնական Բաքվին դուր չեն եկել իրենց ուղղված մեղադրանքները. վերջինս պնդում է, որ Ադրբեջանը «խաղաղասեր» երկիր է։ 

«Վիրավորական է նման պահանջներ լսել Հայաստանից, որն իրեն ներկայացնում է որպես խաղաղ, ժողովրդավարական, միջազգային իրավունքը հարգող երկիր՝ չհրաժարվելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իր պահանջներից»,- նշված է հայտարարության մեջ։ 

Մեղադրանքներ հնչեցնելով Հայաստանի հասցեին՝ հայտարարության մեջ ասվում է, որ 30 տարի իբրև խախտվել են մինչև մեկ միլիոն ադրբեջանցիների իրավունքները, ցեղասպանություն ու զանգվածային սպանություններ են իրականացվել ադրբեջանցիների նկատմամբ։ Իսկ ինչ վերաբերում է տեղի հայերի էթնիկ զտումներին, ապա դա որակում են իբր Արցախում չապրելու ցանկություն. ինչպես հայտարարության մեջ է նշված՝ «նրանք (արցախահայերը) չցանկացան ապրել իրենց տներում, ինքնակամ գնացել են»։

Ավելացնել նոր մեկնաբանություն