«Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ հռետորաբանությունը վնասում է խաղաղության հեռանկարներին». Ադրբեջանի ԱԳՆ
Պաշտոնական Բաքուն արձագանքել է Եվրոպական խորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթին՝ նշելով, որ այն ցույց է տալիս, որ Հայաստանը վճռական է «խաթարելու խաղաղության համաձայնագրի հեռանկարները»։ Ըստ Ադրբեջանի արտաքին գերատեսչության հայտարարության՝ Հայաստանը չի հրաժարվում «Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ իր հավակնություններից»։
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ինքը Եվրոպական խորհրդարան է եկել խաղաղության ուղերձով և շարունակելու է խաղաղության օրակարգը։ Նա նշել է, որ Հայաստանը պատրաստ է վերականգնել Մեղրիի երկաթուղին, ավտոճանապարհ կառուցել, պարզեցնել ընթացակարգերը, ապահովել անվտանգությունը, բայց ոչ որպես արտատարածքային միջանցք։
Ադրբեջանն իր հերթին հայտարարել է, թե «Հայաստանը պարտավոր է ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը», ապա ցավով նշել, որ Երևանը դա չի կատարում։
Ավելացնել նոր մեկնաբանություն