Submitted by detq-editor on
tyfyk

Թուրքիայում հակաիսրայելական ցույցերը վերածվել են անկարգությունների

Գազայի հիվանդանոցի պայթյունը, որը հարյուրավոր կյանքեր է խլել, հակաիսրայելական բողոքի ցույցերի պատճառ է դարձել Թուրքիայում։ 

Թուրքիայում հակաիսրայելական ցույցերը վերածվել են անկարգությունների, նախ ճայթուկներով հարձակվել են Իսրայելի դեսպանատան վրա, այնուհետև բախումներ են սկսվել։ Ոստիկաններն օգտագործել են ջրցաններ։

Ստամբուլի նահանգապետարանը հայտնել է, որ նախօրեին Իսրայելի հյուպատոսության շենքի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ մահացել է քաղաքացիական 1 անձ:

Նահանգապետարանը նաև տեղեկացրել է, որ բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանության և ցուցարարների բախումների հետևանքով ձերբակալվել է 63 անձ:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն