Սոցցանցերում լուսանկարներ տարածելու համար ադրբեջանցի զինվորականներ են ազատվել ծառայությունից
Ադրբեջանական կողմը հայտնում է, որ պայմանագրային զինծառայողղներ են ազատվել աշխատանքից՝ սոցցանցերում զինծառայությանը վերաբերող նկարներ հրապարակելու համար։
«Զինծառայողներից ոմանք ազատվել են զինծառայությունից՝ ՊՆ համապատասխան հրամաններին և ղեկավարության հրահանգներին հակասող գործողությունների պատճառով, իսկ մյուսների նկատմամբ կիրառվել են կարգապահական լուրջ միջոցներ»,-ասվում է ԱՀ ՊՆ հայտարարության մեջ։
Հայտնում են, որ խիստ միջոցներ կձեռնարկվեն այն զինծառայողների նկատմամբ, ովքեր կխախտեն զինվորական էթիկայի կանոնները։ Իսկ ՊՆ օրենսդրության մեջ փոփոխություններ կկատարվի օրենքի խստացման համար։
«Ադրբեջանական բանակում անձնակազմի հետ պարբերաբար անցկացվում են ուսումնական զրույցներ տեղեկատվական անվտանգության և գաղտնիության կանոնների վերաբերյալ, և նրանք դրա համար պատասխանատվություն են կրում՝ ստորագրելով հրաժարականի դիմումները։ Բացի այդ նախապատրաստվել և ներկայացվել են նոր առաջարկներ՝ օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու՝ օրենքների հետագա խստացման հետ կապված»,- ասված է ԱՀ ՊՆ հայտարարության մեջ։
Ավելացնել նոր մեկնաբանություն