Submitted by A.Muradyan on
gy7g8ihj

«Baykar» ընկերությունը 10 մլն դոլար օգնություն կուղարկի Գազայի հատվածին

Թուրքական «Baykar» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սելջուկ Բայրաքթարը հայտարարել է Գազայի հատվածի բնակիչներին մոտ 10 մլն դոլարի մարդասիրական օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին:

«Գազայում տեղի է ունենում մարդկության պատմության ամենասարսափելի ողբերգություններից մեկը։ Որպես «Baykar» ընկերություն` մենք հայտարարում ենք Գազայի բնակիչներին 280 մլն լիրա (10 մլն դոլար) մարդասիրական օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին»,- ասել է Բայրաքթարը։

Ավելացնել նոր մեկնաբանություն