Submitted by detq-editor on
Զաքիր Հասանովի և Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի միջև։

Իսրայելի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Իսրայելի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Փետրվարի 1-ին իսրայելական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի միջև։

Նշվել է, որ ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները հիմնված են բարեկամության և փոխադարձ վստահության վրա: Գալանտը գոհունակություն է հայտնել երկրների երկկողմ համագործակցության համար:

Հասանովը շնորհավորել է Գալանտին Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու առիթով: Ադրբեջանցի պաշտոնյան վստահություն է հայտնել, որ ռազմական ոլորտում երկկողմ համագործակցությունը կընդլայնվի:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ հարցեր:

Ավելացնել նոր մեկնաբանություն