Submitted by H.Minasyan on
jfıdı

Քննարկվել են Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի ռազմական ոլորտների ներկայացուցիչները Բաքվում բանակցություններ են վարել, քննարկել ռազմական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները, հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

«Քննարկվել են անվտանգության հարցեր, երկկողմ ռազմական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները»,- ասվում է ադրբեջանական կողմի հաղորդագրության մեջ։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն