Submitted by H.Minasyan on
ԱՄՆ-ն և Եվրամիությունը կոչ են արել Ադրբեջանին ապահովել Արցախի բնակիչների անվտանգությունը

ԱՄՆ-ն և Եվրամիությունը կոչ են արել Ադրբեջանին ապահովել Արցախի բնակիչների անվտանգությունը

ԱՄՆ-ն և Եվրամիությունը կոչ են արել Ադրբեջանին ապահովել Արցախի  բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը, որոնք կցանկանան վերադառնալ տարածաշրջան: Այս մասին ասվում է Վաշինգտոնում կայացած ԱՄՆ-ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով արված հայտարարության մեջ։
Նշվում է, որ ԱՄՆ-ն և Եվրամիությունը հավատարիմ են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության խթանմանը, որը հիմնված է ինքնիշխանության, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա:

«Կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել այն մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը, որոնք մնում են Արցախում (խմբ․), ինչպես նաև նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց տները։ Նաև կոչ ենք անում բոլոր կողմերին հավատարիմ մնալ ուժի չկիրառման և դրա սպառնալիքի բացառման սկզբունքին»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելացնել նոր մեկնաբանություն