Կանադայում հայուհին ինքնաթիռի յուրօրինակ սարք է ստեղծել

Կանադայում հայուհին ինքնաթիռի յուրօրինակ սարք է ստեղծել

Սիրիահայ Շուշի Բաքարյանը, որը երեք տարի առաջ ընտանիքի հետ տեղափոխվել է Կանադայի Մոնրեալ քաղաք, ստեղծել է եզակի լիցքավորիչ, որն անհրաժեշտ է ժամանակակից սմարթֆոնների դարաշրջանից առաջ կառուցված ինքնաթիռների համար։

Կոնկորդիա համալսարանում սովորող և միաժամանակ Մոնրեալի երկու ավիացիոն ինժեներական ընկերություններում աշխատող 21-ամյա հայուհու գյուտն ավիացիոն փորձագետներն իսկական բացահայտում են անվանել։

««Ventus» հինգ վոլտ լիցքավորիչը, որը դուրս է գալիս օդանավի օդափոխման անցքերից և լիցքավորվում քամու էներգիայով, հիմնականում նախատեսված է «Cessna» տեսակի փոքր ինքնաթիռների համար: Շուշիի գյուտը, հավանաբար, պարտադիր աքսեսուար կլինի այն օդաչուների համար, որոնք նախատեսում են  պլանշետներ և սմարթֆոններ կիրառել իրենց թռիչքի հաշվարկների համար, սակայն թռչում են սմարթֆոնների դարաշրջանից շատ առաջ մշակված ու կառուցված ինքնաթիռներով»,- գրում է կանադական «The Globe and Mail»-ը:

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author