Ադրբեջանի գլխավոր դատախազը մեղադրել Է Հայաստանին ադրբեջանական քաղաքներ ավերելու մեջ
Թուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների գլխավոր դատախազների խորհրդի 2-րդ նիստում Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։
«Հայաստանի կողմից գազանաբար ավերվել են Ադրբեջանի 9 քաղաք և հարյուրավոր գյուղեր»,- նշել է դատախազը։
Քյամրան Ալիևն ընդգծել է, որ երեք տարի առաջ վերականգնվել են «պատմական արդարությունը և միջազգային իրավունքը»։
Ըստ դատախազի՝ թեև պատերազմն ավարտվել է, սակայն դրա ծանր հետևանքները դեռ պահպանվում են, մասնավորապես ականների խնդիրը մնում է օրակարգային։
Ըստ ադրբեջանական կողմի՝ չպայթած ականների զոհ է դարձել շուրջ 300 քաղաքացի։
Սույն թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կազմակերպած էթնիկ զտումները դատախազը համարել է հակաահաբեկչական միջոցառում։
Ավելացնել նոր մեկնաբանություն