Տարածաշրջանում կայունությունը հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրով. Ֆիդան
Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը Թեհրանում կայացած՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի նիստում ընդգծել է, որ Թուրքիան հանդես է գալիս տարածաշրջանային խնդիրները երկխոսության միջոցով լուծելու օգտին՝ կայուն խաղաղության հասնելու համար:
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է. «Թուրքիան հանդես է գալիս տարածաշրջանային խնդիրների լուծման օգտին երկխոսության միջոցով՝ կայուն խաղաղության հասնելու համար։ Այս հարթակը կարևոր է նաև՝ ցույց տալու միջազգային հանրությանը, որ տարածաշրջանի երկրները կարող են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները։ Ուրախալի է, որ տարածաշրջանում վերացվել են համագործակցության և բարեկամության խոչընդոտները։ Տարածաշրջանային խաղաղության ու կայունության ճանապարհն Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք համապարփակ խաղաղության պայմանագիրն է։ Տարածաշրջանային տրանսպորտային կապերի բացումը կարագացնի կարգավորման և խաղաղության գործընթացները»։
#Դետքի_հետագծով
«3+3» ձևաչափը Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերի քննարկման հարթակ է, որին մասնակցում են տարածաշրջանի պետությունները (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) և տարածաշրջանային ուժային կենտրոնները (Ռուսաստան, Իրան, Թուրքիա), սակայն հոկտեմբերի 23-ին դա «3+2» ձևաչափ էր, քանի որ Վրաստանը հրաժարվել էր մասնակցելուց։
Ավելացնել նոր մեկնաբանություն