«Արևմտյան Ադրբեջան համայնքը» տեղանունների փոփոխություն է կատարում
««Արևմտյան Ադրբեջան համայնքի» հետ միասին քարտեզ կպատրաստվի՝ նոր անուններ տալու այն տեղանուններին, որոնց անունները փոխվել են Արևմտյան Ադրբեջանում, Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում, կամ վերադարձնելու նրանց պատմական անվանումները»,- ասել է Ադրբեջանի խոհրդարանի (Միլլի մեջլիսի) տարածաշրջանային հարցերով հանձնաժողովի նախագահ Սիյավուշ Նովրուզովը։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
Ս. Նովրուզովը հիշեցրել է նաև, որ օրենսդրական նախաձեռնությունը պատկանում է Իլհամ Ալիևին. «Նման հարցերը խորհրդարանում քննարկման են դրվում նախագահի ներկայացմամբ՝ տարածաշրջանային հարցերի հանձնաժողովում քննարկվելուց հետո, որից հետո որոշում է կայացվում»։
#Դետքի_հետագծով
«Արևմտյան Ադրբեջան համայնքը» արհեստածին է, որի անվան ներքո թշնամի պետությունը նկատի ունի ՀՀ ողջ սուվերեն տարածքը։ Ադրբեջանը նաև իրականացնում է մշակութային ցեղասպանություն, որի շրջանակում, անհիմն մեղադրանքներ հնչեցնելով Հայաստանի հասցեին, փորձում է արդարացնել սեփական գործողությունները։
Ավելացնել նոր մեկնաբանություն