Submitted by A.Gevorgyan on
hdud

Համատեղ զորավարժությունները կարևոր ուղերձ են աշխարհի երկրներին

«Թուրքական բանակը ՆԱՏՕ-ի երկրորդ հզոր բանակն է, իսկ ադրբեջանական բանակը՝ Հարավային Կովկասի առաջին հզոր բանակը»,- նման հայտարարություն է արել Ադրբեջանում Թուրքիայի նախկին ռազմական կցորդ Յուջել Քարաուզը։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական  «Report» կայքը։

Նա նշել է, որ այս տարի լրանում է Ադրբեջանի հետ ռազմական հարաբերությունների հաստատման 32, իսկ համատեղ զորավարժությունների 10 տարին, որոնք անցկացվում են օդում, ջրում և ցամաքում, ինչպես նաև հատուկ նշանակության ջոկատների հետ։ 

Այս առումով «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք-2023» համատեղ մարտավարական զորավարժությունը կարևոր է տարածաշրջանի և աշխարհի երկրներին հղված ուղերձների տեսանկյունից։

Զորավարժությանը ներգրավված են երկու երկրի տարբեր տեսակի զորքերի 3000 անձնակազմ, 130 միավոր զրահամեքենա, մինչև 100 հրետանային մեքենա, ավելի քան 20 ավիացիա և ինքնաթիռ, ինչպես նաև ինժեներական տեխնիկա և փոքր նավակներ։

#Դետքի_հետագծով

Այս զորավարժությունները բացահայտ ուղերձ են պարունակում, ինչի մասին խոսում են և՛ թուրքական, և՛ ադրբեջանական ԶԼՄ-ները։ 

Ավելացնել նոր մեկնաբանություն