Ադրբեջանը 44 օրում լուծեց 30 տարի չլուծված խնդիր. Բինալի Յըլդըրըմ
Երզնկայի համալսարանում նոր ուսումնական տարվա բացման ժամանակ Թյուրքական պետությունների կազմակերպության խորհրդի նախագահ Բինալի Յըլդըրըմն անդրադարձել է 44-օրյա պատերազմին։
«Ղարաբաղը 30 տարի գտնվում էր օկուպացիայի տակ, այս ամբողջ ընթացքում մենք սպասում էինք, որ ՄԱԿ-ը ինչ-որ քայլեր ձեռնարկի, բայց ոչ ՄԱԿ-ը, ոչ ԵԱՀԿ Մինսկի խումբը որևէ քայլ չարեց»,- ասել է Յըլդըրըմը։
Ըստ նրա՝ Ադրբեջանը 30 տարվա խնդիրը լուծեց այդ պատերազմով։ «Ադրբեջանը 44 օրում լուծեց 30 տարի չլուծված խնդիր»,- եզրափակել է նա։
Ավելացնել նոր մեկնաբանություն