«F-16»-երի մատարակարման հարցում նախապայմանների ի հայտ գալու դեպքում այլընտրանքային լուծումներ կորոնենք». Քալըն
Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է՝ եթե ամերիկյան Կոնգրեսը «F-16» կործանիչների մատակարման հարցում Անկարայի առջև նախապայմաններ դնի (խոսքը Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը բավարարելու մասին է), «Թուրքիան ստիպված կլինի այլընտարնաքային լուծումներ որոնել»։
«Մենք Կոնգրեսի կողմից առաջ քաշվող նմանօրինակ նախապայմանների մասին լսել ենք, չնայած որ ամերիկյան վարչակազմը պնդում է, որ գործադիր իշխանությունը այդպիսի պահանջ կամ ցանկություն չունի», - «Hurriyet»-ի փոխանցմամբ, հայտարարել է Քալընը։
Թուրք պաշտոնյան չի բացառել նաև ամերիկյան ռազմական օդանավերի մատակարումներն արգեափակելու փորձերը։
«Եթե որոշ սենատորներ, օրինակ, Ռոբերտ Մենենդեսը, առաջ քաշեն այս նախապայմանը, բայց դրա հետ մեկտեղ դրականորեն արձագանքեն Հունաստանին «F-35» օդանավերի մատակարարմանը, դա ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջև չեզոքության պահպանման խախտում կնշանակի», -ընդգծել է Քալընը։
Ավելացնել նոր մեկնաբանություն