Submitted by H.Minasyan on
Ադրբեջանի և Հայաստանի միջև կարճ ժամկետում խաղաղ պայմանագիր ստորագրելու իրական հնարավորություններ են առկա․Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի միջև կարճ ժամկետում խաղաղ պայմանագիր ստորագրելու իրական հնարավորություններ են առկա․Բայրամով

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գծով Ռուսաստանի հատուկ բանագնաց Իգոր Խովաևը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Դիվանագետները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, ներկա իրավիճակը և տարածաշրջանում վերջին զարգացումները, այդ թվում՝ Թեհրանում «3+3» հարթակի շրջանակում կայացած հանդիպման արդյունքները։

Բայրամովը հայտարարել է, որ ներկա պահին «Ադրբեջանի և Հայաստանի միջև կարճ ժամկետում խաղաղ պայմանագիր ստորագրելու իրական հնարավորություններ են առկա»։ Նա նաև պնդել է, թե ադրբեջանական իշխանությունները բոլոր պայմանները ստեղծել են, որպեսզի Ղարաբաղի հայ բնակիչներն ապրեն «Ադրբեջանի տարածքում, ադրբեջանական օրենսդրության շրջանակում, որպես երկրի քաղաքացիներ»։

«Այս նպատակով մենք գործի ենք դրել վերաինտեգրման գործընթացին նվիրված հատուկ կայքը»,- հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։ Բայրամովի վստահեցմամբ՝ «Ղարաբաղի հայ բնակիչների համար ստեղծվել են բոլոր հնարավորությունները՝ երկրի օրենսդրության շրջանակում ապրելու որպես Ադրբեջանի քաղաքացիներ»:

Ավելացնել նոր մեկնաբանություն