Submitted by H.Minasyan on
Ալիևն ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարարին

Ալիևն ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարարին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին։ Ադրբեջանի ղեկավարի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ Ալիևն ու Գյուլերը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության հեռանկարներին վերաբերող մի շարք թեմաներ։

«Կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել Ադրբեջանի տարբեր հատվածներում «Մուստաֆա Քեմալ Աթաթյուրք-2023» զորավարժությունների անցկացման և դրանց ընթացքում զինվորականների ցուցաբերած մասնագիտական որակների առնչությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նշենք, որ Գյուլերը ժամանել է Ադրբեջան՝ հետևելու համատեղ զորավարժությունների ընթացքին։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն