Submitted by A.Muradyan on
hdnleöf

Էրդողանն Իսրայելին մեղադրել է անմարդկային գործողությունների մեջ

Թուրքիայի նախագահը, Իսրայելին մեղադրելով անմարդկային գործողությունների մեջ, ասել է. «Աշխարհում չեք կարող գտնել որևէ այլ պետություն կամ բանակ, որը միայն երեխաներին սպանելու համար իր ռազմական ինքնաթիռներով, տանկերով, թնդանոթներով ու զենքերով օր ու գիշեր ռմբակոծում է քաղաքները, հիվանդանոցները, պաշտամունքի վայրերը, դպրոցները, շուկաները` շարունակելով այս անմարդկային գործողությունները»։

#Դետքի_հետագծով

Անմարդկային գործողությունների մասին է խոսում այն երկրի առաջնորդը, որի քաղաքականության արդյունքում Ադրբեջանը, խախտելով միջազգային իրավունքի նորմերը, Արցախում բազմիցս թիրախավորել է մարդասիրական ենթակառուցվածքները։ Այսօր Ադրբեջանի մարդատյաց, հայատյաց քաղաքականության պատճառով արցախահայերը բռնագաղթել են իրենց բնօրրանից։

Ավելացնել նոր մեկնաբանություն