Բլինքենը պնդում է՝ ԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության չի ձգտում
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ իր երկիրը չի ձգտում Իրանի հետ հակամարտության։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է բրիտանական «Reuters» լրատվական գործակալությունը։
Բլինքենը միևնույն ժամանակ նշել է, որ «ամերիկյան կողմն անպատասխան չի թողնի, եթե Իրանը կամ նրա հովանավորյալ խմբավորումները հարձակվեն ամերիկյան անձնակազմի վրա»։
«ԱՄՆ-ն չի ձգտում հակամարտության Իրանի հետ, մենք չենք ցանկանում, որպեսզի այս պատերազմն ընդլայնվի։ Սակայն եթե Իրանը կամ նրա պրոքսիները հարձակվեն ԱՄՆ անձնակազմի վրա, ապա մենք կպաշտպանենք մեր մարդկանց և մեր անվտանգությունն արագ ու վճռական»,- նշել է նա։
ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ իրենք չեն ցանկանում երկրորդ ճակատ բացել։
«Մենք կոչ ենք անում բոլոր անդամ պետություններին միասնական ազդանշան ուղարկել ցանկացած սուբյեկտի, որը ևս մեկ ճակատի բացման հնարավորություն է դիտարկում Իսրայելի դեմ, կամ որը կարող է թիրախավորել Իսրայելի գործընկերներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին։ Մի՛ արեք դա։ Յուղ մի՛ ավելացրեք կրակին»,- եզրափակել է նա։
#Դետքի_հետագծով
Ներկայումս Իսրայելը ձգտում է, որ Իրանը ներգրավվի հակամարտության մեջ, ինչն իրեն թույլ կտա հարվածել Իսլամական Հանրապետության տարածքին։ Միևնույն ժամանակ Իրանը խուսափում է ուղղակի միջամտությունից, սակայն աջակցում է տարբեր խմբավորումներին, ինչն առաջացնում է ԱՄՆ-ի դժգոհությունը։
Ավելացնել նոր մեկնաբանություն