Վրաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասում խաղաղության օգտին․ Դավիթաշվիլի
«Ադրբեջանը Վրաստանի համար ամենակարևոր գործընկերն է»,- Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհի» 4-րդ միջազգային ֆորումի բացումից առաջ հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։
«Մենք շատ ենք կարևորում այս հարցը, մեր հարաբերությունները չեն ավարտվում միայն առևտրի և էներգետիկայի ոլորտներով, մեր համագործակցությունը զարգանում է նաև շատ այլ ոլորտներում, կարծում ենք, որ առաջիկա տարիներին Ադրբեջանից Վրաստան ներդրումների ծավալը կավելանա»,- նշել է նա։
Դավիթաշվիլին շեշտել է, որ Վրաստանը հանդես է գալիս Հարավային Կովկասում խաղաղության օգտին, դա համապատասխանում է տարածաշրջանի երեք երկրի շահերին․ «Մենք շահագրգռված ենք Հարավային Կովկասում խաղաղության հաստատմամբ: Այդ իսկ պատճառով միջնորդում ենք խաղաղության համաձայնագրի գործընթացում»:
Ըստ նրա՝ այս գործընթացի ավարտը «խաղաղության» համաձայնագրի ստորագրմամբ երկարաժամկետ կայունություն կբերի տարածաշրջանին։
#Դետքի_հետագծով
Հիշեցնենք, որ Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը և նրա գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 25-ին աշխատանքային այցով մեկնել են Վրաստան՝ «Մետաքսի ճանապարհի» ֆորումի շրջանակում:
Տարածաշրջանում թշնամի պետությունների որդեգրած քաղաքականության արդյունքում հնարավոր չէ «կայունություն և «խաղաղություն» հաստատել։
Ավելացնել նոր մեկնաբանություն