839725

Ադրբեջանը մշակում է ՀՀ-ն ներսից պայթեցնելու ծրագիր. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանը մշակում է ՀՀ-ն ներսից պայթեցնելու ծրագիր, ու դա մաքսիմալ ակտիվ առաջ մղում միջազգային հարթակներում։ ՀՀ իշխանությունների կողմից էլ դա որևէ խոչընդոտի չի հանդիպում։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը: 

«Ադրբեջանական քարոզչական տելեգրամյան այս ալիքը (նկարը՝ ստորև) հստակ գրում է Ադրբեջանի առաջիկա ծրագրերի մասին։ Մինչ ՀՀ ԱԳՆ-ն լռում է, երբ եվրոպացի պաշտոնյաները հանդիպում են ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ակնհայտ ագրեսիվ նկրտումներ ներկայացնող «Արևմտյան Ադրբեջան» համայնքի հետ, Ադրբեջանը մշակում է ՀՀ-ն ներսից պայթեցնելու ծրագիր, ու դա մաքսիմալ ակտիվ առաջ մղում միջազգային հարթակներում։ ՀՀ իշխանությունների կողմից էլ դա որևէ խոչընդոտի չի հանդիպում։

Եթե կա կարծիք, որ միակ վտանգը դա ագրեսիան ու էսկալացիան է, ապա դա սխալ մոտեցում է, Ադրբեջանն ունի Հայաստանը ոչնչացնելու ոչ թե մեկ, այլ մի քանի սցենար»։

Image removed.

 

Ավելացնել նոր մեկնաբանություն