Submitted by A.Gevorgyan on
Fun

Ադրբեջանի վարչապետը Վրաստանում մասնակցել է միջազգային ֆորումին

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Թբիլիսիում մեկնարկած «Մետաքսի ճանապարհի» 4-րդ միջազգային ֆորումի ընթացքում պատասխանել է Հայաստանի վարչապետին։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։

«Ադրբեջանը շատ լավ տնտեսական և առևտրային հարաբերություններ ունի 5 հարևաններից 4-ի հետ»,- նշել է նա։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր դիրքորոշումն արտահայտել է Արցախյան (խմբ.) երկրորդ պատերազմից անմիջապես հետո, ապա հավելել, որ Ադրբեջանը, չնայած սեպտեմբերին իրականացված հակաահաբեկչական միջոցառումներին, հավատարիմ է մնում խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանը տարբեր հարթակներում ելույթ ունենալիս անպայմանորեն ընդգծում է «խաղաղության» պայմանագրի մասին։ Բայց համաձայն Ադրբեջանի քաղաքականության տրամաբանության՝ ակնհայտ է, որ «խաղաղությունը» միայն հարմար պատրվակ է նոր տարածքային հավակնությունների։

Ավելացնել նոր մեկնաբանություն