Ադրբեջանի և Վրաստանի վարչապետները հանդիպում են ունեցել
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը, որն աշխատանքային այցով գտնվում էր Թբիլիսում, հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Oxu.az» կայքը։
Հանդիպման ընթացքում գոհունակություն է հայտնվել երկու երկրի միջպետական հարաբերությունների զարգացման առթիվ։
Նշվել է, որ Ալիևի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի համատեղ ջանքերի արդյունքում ռազմավարական գործընկերային հարաբերությունները դարձել են համապարփակ։
Ընդգծվել է, որ Ադրբեջանի և Վրաստանի կողմից համատեղ իրականացվող էներգետիկ և տրանսպորտային նախագծերը փոխում են տարածաշրջանի քաղաքական, տնտեսական, տրանսպորտային և էներգետիկ քարտեզը։
Ավելացնել նոր մեկնաբանություն