Submitted by H.Andreasyan on
1

Ի՞նչ քարտեզներով են սովորում Թուրքիայի և Ադրբեջանի միջնակարգ դպրոցներում․ թյուրքագետ

Քանի որ Հայոց պատմության նոր դասագրքերի թեման շարունակում է ակտուալ մնալ, ցույց տամ, թե ինչ քարտեզներով են սովորում Թուրքիայի և Ադրբեջանի միջնակարգ դպրոցներում։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ կցելով լուսանկարներ։

Image removed.


«Առաջին նկարում Թուրքիայի 12-րդ դասարանի «Ժամանակակից թուրք և համաշխարհային պատմություն» դպրոցական դասագրքի (հրատարակված 2018 թ. և հաստատված Թուրքիայի ազգային կրթության նախարարության կողմից) գլխավոր քարտեզն է՝ «Թյուրքական աշխարհի քարտեզը» (Türk Dünyası haritası), որով թուրք աշակերտները պատկերացում են կազմում հարակից աշխարհի մասին։

Image removed.


Երկրորդ նկարում նույն քարտեզն է, որը Թուրքիայի խորհրդարանի իշխող կոալիցիայի երկրորդ ուժի՝ MHP կուսակցության առաջնորդ Բահչելին նվիրում է առաջին ուժի՝ AKP-ի ղեկավար, նախագահ Էրդողանին։

Image removed.


Երրորդ նկարում Ադրբեջանի պատմության դասագրքից «Թուրանի» քարտեզն է։ Թուրանը պանթյուրքիստական պետության ընդհանրական անունն է,որը նույնն է, թե «Թյուրքական աշխարհը»։
Ձեռքիս տակ ունեմ գրեթե բոլոր թուրքական դասագրքերը, և այնտեղ ավելի հետաքրքիր դրվագներ կան, որոնք առաջիկայում կփորձեմ հրապարակել»,- գրել է նա։

Ավելացնել նոր մեկնաբանություն