Submitted by A.Gevorgyan on
HSYSH

Անկարայում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի միջխորհրդարանական խմբերը

Ադրբեջանի պատվիրակությունը խորհրդարանի (Միլլի մեջլիս) նախագահ Սահիբա Գաֆարովայի գլխավորությամբ պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում։

Այցի շրջանակում Ադրբեջան-Թուրքիա միջխորհրդարանական հարաբերությունների աշխատանքային խմբի անդամները հանդիպել են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի՝ Ադրբեջանի հետ բարեկամության խմբի անդամների հետ։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։ 

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկու երկրի հարաբերություններին, ներկա բարձր մակարդակին, միջխորհրդարանական հարաբերությունների հետագա խորացմանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։ 

#Դետքի_հետագծով

Ադրբեջանը և Թուրքիան գրեթե բոլոր հարթակներով նշում են, որ միմյանց աջակցելու են ցանկացած հարցում։ Առաջիկա ծրագրերի մեջ մտնում են տարածքային հավակնությունները և տրանսպորտային միջանցքի բացումը։ Այս առիթով ԵԽԽՎ֊ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովը ևս մեկ անգամ  նշել է, որ Ադրբեջանն անհետաքրքրություն է ցուցաբերում միջանցքի նկատմամբ, իսկ հայկական կողմը պատրաստ է բացել ճանապարհը։ Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունից ակնհայտ է, որ Ադրբեջանը ետ չի կանգնելու իր նպատակներից։  

Ավելացնել նոր մեկնաբանություն