Submitted by A.Muradyan on
ugi;hjk

Իրանը կանցկացնի լայնածավալ զորավարժություններ

Իրանը մոտ օրերս ցամաքային զորքերի լայնածավալ զորավարժություններ կանցկացնի: Տեղեկությունը հայտնում է «Tasnim» գործակալությունը։

«Էկտեդար 1402» («Հզորություն», 2023) զորավարժությունները կանցկացվեն Նասրաբադի շրջանում՝ Սպահան քաղաքից ոչ հեռու, որը գտնվում է Իրանի կենտրոնական հատվածում:

Զորավարժություններին կներգրավվեն զրահապատ տանկեր, հրետանի, հրթիռային, օդադեսանտային և այլ ստորաբաժանումներ՝ բոլոր տեսակների տեխնիկայի ներգրավմամբ։

Ավելացնել նոր մեկնաբանություն