Ադրբեջանի հետ մեր համագործակցությունը հավերժ է լինելու. Քուրթուլմուշ
Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատվիրակությունն այցելել է Թուրքիայի Ազգային մեծ ժողով։
«Դետք»-ի հաղորդմամբ՝ այս մասին X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը։
Նրա խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են համագործակցությունը «երկու պետություն, մեկ ազգ» սկզբունքով, այդ թվում՝ միջխորհրդարանական հարաբերությունների ոլորտում։
«Հանդիպման ժամանակ մենք հայտարարել ենք, որ Թուրքիան բոլոր հարթակներում եղբայրական Ադրբեջանի կողքին է, մեր համագործակցությունն Ադրբեջանի հետ հավերժ է լինելու»,- գրել է Քուրթուլմուշը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությունը և տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Ավելացնել նոր մեկնաբանություն