Submitted by H.Minasyan on
Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են սահմանային անվտանգության հարցեր

Թուրքիան և Ադրբեջանը քննարկել են սահմանային անվտանգության հարցեր

Իգդիր քաղաքում (Իգդիրը թուրքերի կողմից զավթվել է հայ-թուրքական պատերազմի ժամանակ) տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակությունների հանդիպումը՝ նվիրված սահմանին անվտանգության հարցերին։

«Դետք»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Anadolu»-ն։

Հանդիպմանն ադրբեջանական պատվիրակությունը գլխավորել է Նախիջևանի առանձին սահմանային դիվիզիայի հրամանատար Բախման Բաբաևը, իսկ թուրքական պատվիրակությունը՝ Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանը։

Կողմերը քննարկել են ադրբեջանա-թուրքական սահմանի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները։

Ավելացնել նոր մեկնաբանություն