Յաշար Գյուլերն արդյունավետ բանակցություններ է վարել Ադրբեջանում․ Թուրքիայի ՊՆ
Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Զեքի Աքթյուրքը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն Ադրբեջանում օգտակար և արդյունավետ բանակցություններ է վարել։
Մեկնաբանելով նախարարի վերջերս կատարած այցը Ադրբեջան՝ նա ասել է, որ այցի հիմնական նպատակն է եղել զորավարժություններին հետևելը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-25-ը Ադրբեջանում անցկացվել են ադրբեջանա-թուրքական համատեղ մարտավարական «Մուստաֆա Քեմալ Աթաթյուք-2023» զորավարժությունները։
Ավելացնել նոր մեկնաբանություն