ԱՄՆ-ն Սիրիայում հարվածներ է հասցրել Իրանի աջակցությունը վայելող թիրախներին
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ նախագահ Բայդենի հրահանգով Սիրիայի արևելքում ավիահարվածներ են հասցվել իրանական հեղափոխական բանակի և դրա հետ կապված խմբավորումների կողմից օգտագործվող 2 թիրախի ուղղությամբ։
Նշվում է, որ գործողությունը կազմակերպվել է ինքնապաշտպանության շրջանակում՝ ի պատասխան հոկտեմբերի 17-ին Իրաքում և Սիրիայում ԱՄՆ զինծառայողների վրա Իրանի կողմից աջակցվող աշխարհազորայինների խմբերի հարձակումների:
Օսթինը հայտարարել է. «ԱՄՆ-ն չի ձգտում հակամարտության և մտադրություն կամ ցանկություն չունի մասնակցելու հետագա ռազմական գործողություններին, բայց Իրանի կողմից ամերիկյան ուժերի դեմ այս հարձակումներն անընդունելի են և պետք է դադարեցվեն»։
Ավելացնել նոր մեկնաբանություն