Submitted by A.Gevorgyan on
bdmdmd

Թուրքիայի և Թուրքմենստանի միջև համաձայնագրեր են ստորագրվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամմեդովը մասնակցել են երկու երկրների միջև 13 ուղղություններով համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությանը: Այս մասին հայտնում է «TRT haber»-ը։

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Թուրքմենստանն էներգետիկ ռեսուրսների առումով աշխարհի ամենակարևոր երկրներից մեկն է:

«Թուրքիան առաջին երկիրն է, որը ճանաչել Է Թուրքմենստանի անկախությունը։ Թուրքիան անկախությունից ի վեր եղել է և կլինի իր թուրքմեն եղբայրների կողքին»,- ասել է Էրդողանը։

Ավելացնել նոր մեկնաբանություն