Submitted by H.Minasyan on
«Արևմտյան Ադրբեջանի համայնքը» անընդունելի է համարել ՀՀ ԱԳ նախարարի  հայտարարությունները

«Արևմտյան Ադրբեջանի համայնքը» անընդունելի է համարել ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունները

Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» անդրադարձել է ՀՀ ԱԳ նախարարի հայտարարություններին՝ նշելով, որ հայկական կողմը միջամտում է Ադրբեջանի ներքին գործերին, ինչն անընդունելի է։

«Հայաստանը, որը խոսում է  խաղաղության պայմանագրի մասին, դեռ սպառնում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, և նման հայտարարությունները գնահատվում են որպես կոպիտ միջամտություն նրա ներքին գործերին, դրանք միանգամայն անընդունելի են»։

Ըստ «համայնքի»՝ Արարատ Միրզոյանի գլխավոր խնդիրը պետք է լինի հնարավորություն տալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությանն այցելելու Հայաստան՝ ադրբեջանական ժողովրդի «մշակութային ժառանգության» մշտադիտարկման նպատակով։

Ավելացնել նոր մեկնաբանություն