Submitted by A.Gevorgyan on
hysh

Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության օրակարգին. Ադրբեջանի փոխարտգործնախարար

«Ադրբեջանը պնդում է խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկն այսօր էլ ուժի մեջ է»,- հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Էլնուր Մամեդովը Ադրբեջանի պետական լրատվական գործակալությանը: 

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Azertac» պետական լրատվական գործակալությունը:

«Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության օրակարգին: 2021 թվականի փետրվարին Ադրբեջանը պաշտոնական առաջարկ է ուղարկել Հայաստանին՝ ստորագրելու համապարփակ խաղաղության պայմանագիր։ Ցավոք, հայկական կողմը մոտ մեկ տարի չէր արձագանքում այս առաջարկին։ Բացի դրանից՝ Ադրբեջանը հայկական կողմին առաջարկել է խաղաղության համաձայնագրի հինգ հիմնարար սկզբունքները, ինչն առաջին անգամ նշվել է 2022 թվականի փետրվարին»,- նշել է նա: 

Ադրբեջանցի պաշտոնյան հավելել է, որ Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագիրն ուժի մեջ է, և Հայաստանը պետք է կատարի հաջորդ քայլերը: 

#Դետքի_հետագծով

Ադրբեջանն այս «խաղաղության» պայմանագիրը փորձում է որպես պատրվակ օգտագործել տարածաշրջանում գերիշխող դառնալու համար: «Խաղաղության» պայմանագրի մասին Ադրբեջանի առաջարկները վկայում են այն մասին, որ Ադրբեջանը տարածքային հավակնություններին վերաբերող իր նպատակները լուծելու է ռազմական ճանապարհով: 

Ավելացնել նոր մեկնաբանություն