Submitted by D.Guyumjyan on
դետք

Եմենը պաշտոնապես պատերազմ է սկսել Իսրայելի դեմ

Եմենի իշխանությունները և բանակը պաշտոնապես պատերազմ են սկսել Իսրայելի դեմ: Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը։

Եմենի զինված ուժերի խոսնակ Յահյա Սարին նշել է, որ Գազայում գտնվող ժողովրդին օգնելու համար իրենք մեծ թվով բալիստիկ հրթիռներ և անօդաչու սարքեր են արձակել օկուպացված Պաղեստինում գտնվող սիոնիստական​​թշնամու ուղղությամբ։

Սարին շեշտել է, որ Եմենի Անսարուլլահի բանակի մուտքը պատերազմ պատահական չէր, և դա իրականացվել է Եմենի ժողովրդի խնդրանքով։ 

«Շուտով ցույց կտանք, որ Եմենի զենքը գերազանցում է։ Իսրայելի զենքերին։ Մենք կշարունակենք ավելի որակյալ հարձակումները հրթիռներով և անօդաչու սարքերով, մինչև Իսրայելի ագրեսիան դադարեցվի»,- ասել է նա։

Եմենի զինված ուժերի խոսնակը հավելել է, որ այս գործողությունը Պաղեստինի ճնշված ժողովրդին ուղղված աջակցության երրորդ գործողությունն է, և գործողությունը կշարունակվի։

#Դետքի_հետագծով

Իսրայել-ՀԱՄԱՍ հակամարտության ծավալներն օր օրի ընդլայնվում են, և նոր դերակատարներ են ներգրավվում այս գործընթացում։ Եմենի ներգրավումը պայմանավորված է հատկապես Իրանի ազդեցությամբ, որը ձգտում է իսլամադավան երկրների կոալիցիա ձևավորել Իսրայելի դեմ։

Ավելացնել նոր մեկնաբանություն