Submitted by H.Minasyan on
Զաքիր Հասանովը չինացի պաշտոնյայի հետ քննարկել է ռազմական համագործակցության հարցեր

Զաքիր Հասանովը չինացի պաշտոնյայի հետ քննարկել է ռազմական համագործակցության հարցեր

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գործուղման մեջ գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է այս երկրի կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, գեներալ-գնդապետ Խը Վեյդոնի հետ։

Այս մասին, «Դետք»-ի հաղորդմամբ, հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Հանդիպմանը քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմական կրթության և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Ավելացնել նոր մեկնաբանություն