«Ադրբեջանի կառավարությունն ապահովության երաշխիքներ է տալիս Ղարաբաղի հայերին խաղաղ ապրելու համար». Ալի Նագիև
«Ադրբեջանի կառավարությունը համապարփակ երաշխիքներ է տալիս հայերին Ղարաբաղի տարածքում ապահով բնակության համար»,- APA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին Ստրասբուրգում ԵԽ կենտրոնակայանում կազմակերպության գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը։
Նա ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ շեշտելով, թե Ադրբեջանը տարածաշրջանում բարեկեցության, հիմնարար և հուսալի խաղաղության կայունության ապահովմանն ուղղված ջանքեր է գործադրում։
«Ադրբեջանը միշտ շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերն ընթանում են, և շուտով խաղաղության պայմանագիր ևս կստորագրվի»,- ասել է Նագիևը։
Ավելացնել նոր մեկնաբանություն