«Ադրբեջանի ժողովուրդը, որը տուժել է 30 տարվա օկուպացիայից, լավ է հասկանում Ալժիրի ժողովրդի զգացմունքները». Ալիև
Նոյեմբերի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբբուին Հեղափոխության օրվա կապակցությամբ շնորհավորական նամակ է հղել։
«30 տարի օկուպացիայից տուժած Ադրբեջանի ժողովուրդը լավ է հասկանում Ալժիրի ժողովրդի զգացմունքները։ Ուրախ եմ, որ այսօր դինամիկ զարգանում են մեր երկրների հարաբերությունները, որոնք կապված են միմյանց ավանդական բարեկամության և եղբայրության կապերով»,- ասված է շնորհավորանքի մեջ։
Ըստ Ալիևի` Ալժիրի ժողովուրդն ավելի քան հարյուր տարի ստրկացման և զանգվածային բռնությունների է ենթարկվել` բախվելով մարդկության դեմ աննախադեպ դաժանությունների ու հանցագործությունների, իր անկախությունը ձեռք է բերել մեկուկես միլիոն նահատակների գնով։
Ադրբեջանի նախագահը վստահություն է հայտնել, որ փոխվստահության և աջակցության վրա հիմնված միջպետական հարաբերությունները և արդյունավետ համագործակցությունը կշարունակեն հաջողությամբ զարգանալ ու ընդլայնվել համատեղ ջանքերով՝ երկու երկրների ժողովուրդների շահերին համապատասխան։
Ավելացնել նոր մեկնաբանություն