Submitted by A.Gevorgyan on
jgfurifk

Ադրբեջանն ու Պակիստանը քննարկել են երկկողմ և եռակողմ զորավարժությունների հարցը

Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետ Քերիմ Վելիևը Պակիստանի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար Ասիմ Մունիրի գլխավորած պատվիրակության հետ է հանդիպել։ 

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։ 

Գլխավոր շտաբում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշվել է, որ երկու երկրի միջև ռազմական հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը զարգանում են։ 

Հանդիպմանն ընդգծվել է երկկողմ և եռակողմ համատեղ զորավարժությունների ինտենսիվության բարձրացման կարևորությունը։ 

Ավելացնել նոր մեկնաբանություն