Submitted by A.Muradyan on
bxbsjdjd

Գերմանիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան 

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքն այս շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան: Այս մասին լրագրողներին հայտնել է Բեռլինում արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։ «Նախարարն ուրբաթ առավոտյան կմեկնի Հայաստան և Ադրբեջան։ Նա նախ կայցելի Երևան, որտեղ կհանդիպի հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ»,- ասել է նա։  

Բերբոքը պատրաստվում է այցելել Արցախից բռնի տեղահանվածների տեղավորման կենտրոն։ Նոյեմբերի 4-ին նա կուղևորվի Բաքու, որտեղ նախատեսված են բանակցություններ Բայրամովի հետ, ինչպես նաև հանդիպում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ 

«Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը հանդես է գալիս տարածաշրջանում կայուն խաղաղության, քաղաքական և տնտեսական դիվերսիֆիկացիայի օգտին»,- ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը:

Ավելացնել նոր մեկնաբանություն