Submitted by A.Gevorgyan on
hsysh

Ադրբեջանի պաշտպանական ներուժի հզորացմանը կհատկացվի 3 մլրդ մանաթ

«Ադրբեջանի պաշտպանական ներուժի հզորացմանը կհատկացվի 3 մլրդ մանաթ»,- նշված է Ադրբեջանի ֆինանսների նախարարության 2024 թվականի պետական ​​և ընդհանուր բյուջեների նախագծերի մեջ։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։

Ադրբեջանի պաշտպանական ներուժի ամրապնդման և զինված ուժերի նյութատեխնիկական բարելավման նպատակով պետբյուջեի կապիտալ ծախսերից 3 մլրդ մանաթի չափով միջոցներ են նախատեսվում հատուկ պաշտպանական նախագծերի և միջոցառումների ֆինանսական աջակցության համար։ 

#Դետքի_հետագծով

Հիշեցնենք, որ մայիսին նշվել էր՝ Ադրբեջանի 2023-ի պետբյուջեն պաշտպանության և ազգային անվտանգության միջոցառումների ֆինանսավորման համար նախատեսում է 5․3 մլրդ մանաթ կամ պետական բյուջեի ծախսերի 16 տոկոսը: 

Ալիևը նշել էր, որ այս տարվա պետբյուջեում լրացումներ կկատարվեն, մի զգալի մասը կրկին նախատեսված կլինի պաշտպանական նպատակներով։

Ավելացնել նոր մեկնաբանություն