Լավրովն ու Աբդոլլահիանը քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մտքեր են փոխանակել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում ընթացիկ իրավիճակի շուրջ։ Ընդհանուր մտահոգություն է հայտնվել Գազայի հատվածում շարունակվող զինված դիմակայության կապակցությամբ։ Ընդգծվել է կրակի արագ դադարեցման և տուժած քաղաքացիական բնակչությանն անհետաձգելի մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Նախարարությունից նշել են, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարն իրանցի գործընկերոջը նաև տեղեկացրել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի գծով պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում լարվածության թուլացման ուղղությամբ ՌԴ ջանքերի մասին:
Աղբյուրը՝ «Սպուտնիկ Արմենիա»
Ավելացնել նոր մեկնաբանություն