Submitted by H.Minasyan on
Գազայում հրադադար չի լինի. Նեթանյահու

Գազայում հրադադար չի լինի. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ABC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ Գազայում հրադադար չի լինի։ 

«Գազայում հրադադար չի լինի առանց մեր պատանդների ազատ արձակման»,- ասել է նա։ Վարչապետի խոսքով՝ դա կխանգարի Իսրայելի ռազմական ջանքերին։ 

Նեթանյահուն հավելել է, որ Գազայում կրակի դադարեցումը նույնպես կխոչընդոտի պատանդներին ազատելու Իսրայելի ջանքերը, քանի որ «միակ բանը, որն աշխատում է ՀԱՄԱՍ-ի հանցագործների դեմ, Իսրայելի կողմից կիրառվող ռազմական ճնշումն է»։

Ավելացնել նոր մեկնաբանություն