Submitted by D.Guyumjyan on
detq

Իսրայելը օտարերկրյա վարձկաններ է տեղակայում Գազայում

Իսրայելական բանակը վարձել է օտարերկրյա վարձկանների՝ շրջափակված Գազայի հատվածի դեմ իր պատերազմը շարունակելու համար։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է իրանական կառավարամետ «Mehr» լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ իսպանական «El Mundo» պարբերականը հարցազրույց է վերցրել իսպանացի հայտնի վարձկան Պեդրո Դիաս Ֆլորեսից, որն ասել է, որ իսրայելական բանակին բազմաթիվ վարձկաններ են միացել, իսկ այդ երկրի իշխանությունները նրանց բավականին լավ են վճարում։

«Ուրեմն ես եկել եմ տնտեսության, փողի համար: Շատ լավ են վճարում, լավ տեխնիկա են առաջարկում, աշխատանքն էլ հանգիստ է։ Դա կազմում է շաբաթական 3900 եվրո»,- ասել է նա՝ անդրադառնալով իսրայելական ուժերին միանալու իր դրդապատճառների մասին:

Ֆլորեսը հայտնել է, որ իրենք  անվտանգության աջակցություն են ցուցաբերում Գազայի հատվածում գտնվող իսրայելական զինուժի շարասյուներին կամ իսրայելական զինված ուժերի զորքերին։ Նրա խոսքով՝ իրենք ուղղակիորեն չեն կռվում ՀԱՄԱՍ-ի դեմ, ոչ էլ ներգրավված են հարձակողական գործողությունների մեջ։


«Մենք պատասխանատու ենք Գազայի և Հորդանանի սահմաններում անցակետերի անվտանգության ու մուտքի վերահսկման համար։ Այստեղ կան բազմաթիվ մասնավոր ռազմական ընկերություններ, և նրանք կիսում են այս աշխատանքը: Ավանդաբար նրանք հսկում են Էլիաթի և Աքաբայի միջև սահմանային տերմինալները»,- եզրափակել է նա։

#Դետքի_հետագծով

Վերջին օրերին միջազգային լրատվամիջոցնում բազաթիվ հրապարակումներ են հայտնվում այն մասին, որ Իսրայելը վարձկանների է տեղափոխում Գազայի հատված և վերջիններիս ներգրավում ռազմական գործողություններում։ Վարձկանների տեղափոխելով` իսրայելական կողմը խոչընդոտում է հրադադարի հաստատումը և ձգտում շրջանն ամեն գնով վերցնել իր վերահսկողության տակ։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն