«Miller Africa»-ի վերականգնման մեքենաները մուտք են գործում ռազմական շուկա
«Defense WEB»-ը հայտնում է, որ հարավաֆրիկյան «Miller Africa Towing Equipment»
ընկերությունը վաճառել է վերականգնման մեքենաներ Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի մի շարք
երկրներին, այդ թվում՝Բոտսվանային, Քենիային և Նամիբիային: Դրանցից մի քանիսն օգտագործվել է
ՄԱԿ-ի անունից:
«Miller Africa»-ն վերջերս մասնակցել է Պրետորիայում կազմակերպված Աֆրիկայի օդատիեզերական և
պաշտպանության ցուցահանդեսին՝ ներկայանալով քաղաքացիական և ռազմական կիրառությունների համար
անիվներով վերականգնող մեքենաների իր լայն տեսականիով:
Ցուցահանդեսում ներկայացված վերականգնման ամենամեծ մեքենան հիմնված է «MAN TGS 26.480»
առջևի կառավարման (6×4) շասսիի վրա՝ վերականգնման մոդուլով, որը մատակարարվել է «Century of
USA»-ի կողմից:
Ըստ «Miller Africa Louwrens Riekert»-ի՝ իրենք կարող են առաջարկել վերականգնման տարբեր
մոդուլներ, և «Century»-ից բացի՝ դրանք ներառում են «Boniface», «Century», «Chevron»,
«Holmes», «Jige» և «Vulcan»:
Ընկերությունը ներկայումս արտահանում է 35, 40, 60 կամ 76 տոննա հզորությամբ և վերականգնման
երկու կամ երեք փուլով ռոտատորներ:
Ինտեգրված քարշակման և վերականգնման առաքելությունների համար նրանք կարող են մատակարարել
ծանր, միջին և թեթև մեքենաներ:
Ծանր բեռնատարը կարող է մատակարարվել 20-ից 50 տոննա հզորությամբ և տարբեր վերելակների ու
մարմնի կոնֆիգուրացիաների համակցությամբ:
Ցուցադրված երկրորդ մեքենան հիմնված է «HINO 500» (4×2) շասսիի վրա, որի վրա տեղադրված է
«Miller Africa's slide back» կրիչ: Ընկերությունը կարող է դրանք առաջարկել տարբեր հզորությամբ՝
4․5 տոննայից մինչև 18 տոննա, և երկարությամբ՝ 5․2-ից 9․1 մետր:
Ավելացնել նոր մեկնաբանություն