Submitted by A.Gevorgyan on
Hug

Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև ռազմավարական գործընկերությունը զարգանում է. Ալիև

Նոյեմբերի 9-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում Ալիևը մասնակցել է Տնտեսական համագործակցության կազմակերպության 16-րդ գագաթնաժողովին։

Այս մասին, «Դետքի» հաղորդմամբ, հայտնում է ադրբեջանական «Report» կայքը։

«Սեպտեմբերի 19-20-ի մեկօրյա հակաահաբեկչական գործողության արդյունքում Ադրբեջանը վերջ դրեց Ղարաբաղում ապօրինի անջատողական ռեժիմի գոյությանը և լիովին վերականգնեց իր ինքնիշխանությունը միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ։ Մենք ուժով վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան»,- նշել է Բաքվի բռնապետը։

Ալիևն իր ելույթում ընդգծել է Ադրբեջանի և Ուզբեկստանի` խորքային հարաբերություններ ունենալու փաստը, ապա հավելել, որ ռազմավարական գործընկերությունը զարգանում է։

#Դետքի_հետագծով

Ալիևի նշած «հակաահաբեկչական» գործողությունները ցեղասպան գործողություններ էին։ Թշնամի պետության ղեկավարը բացահայտ նշում է, որ ուժի միջոցով հասել են իրենց առջև դրված նպատակին։ Ակնհայտ է, որ «խաղաղության» կեղծ օրակարգն իրականության հետ որևէ առնչություն չունի։

Ավելացնել նոր մեկնաբանություն