Էրդողանն ու Ռայիսին քննարկել են Գազայի հատվածում ստեղծված իրադրությունը
Թուրքիայի նախագահ Էրդողանը Տաշքենդում Տնտեսական համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների 16-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։
Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ Էրդողանը և Ռայիսին հիմնականում քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերություններին առնչվող հարցերը, ինչպես նաև Գազայի հատվածում տիրող իրադրությունը։
«Իսլամական աշխարհը պետք է միասնական դիրքորոշում ընդունի և մեծացնի ճնշումն Իսրայելի վրա»,- ասել է Էրդողանը։
Նշենք, որ Ուզբեկստանի մայրաքաղաքում կայացել է նաև Ադրբեջանի և Իրանի նախագահների հանդիպումը:
Ավելացնել նոր մեկնաբանություն